«Հայջրմուղկոյուղի»-ն 2009թ.-ը սկսել է բավականին բարդ<br /> ֆինանսական խնդիրներով<br />


«Հայջրմուղկոյուղի»-ն 2009թ.-ը սկսել է բավականին բարդ
ֆինանսական խնդիրներով

  • 14-04-2009 16:18:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009թ.-ը սկսել է բավականին բարդ ֆինանսական խնդիրներով: Այս մասին ապրիլի 14-ի ասուլիսում հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորին: Ըստ նրա, տարեսկզբից նվազել են ընկերության եկամուտները, ինչպես նաեւ պետության կողմից տրվող սուբսիդիաները: «Ընկերությունը սպառողներին յուրաքանչյուր 1 խմ խմելու ջրի մատակարարման համար սակագնի բարձրացում նախատեսում էր հունվարի 1-ից, սակայն այն ուժի մեջ մտավ ապրիլի 1-ից: Իսկ ընկերությունը հունվարից սկսած վճարում է ավելացված արժեքի հարկ, որը այս տարվանից սկսած գանձվում է ստացված հասույթից»,- նշեց Պ.Լորին` հավելելով, որ դեռեւս 100 հազար բաժանորդներ կանոնավոր վճարումներ չեն կատարում, իսկ դա նշանակում է, որ նրանց վճարումներից 20% ԱԱՀ-ը վճարում է ընկերությունը: Պ.Լորիի խոսքերով, ճգնաժամի հետեւանքով այս ամսից կփակվի ընկերության 4 մասնաճյուղերից մեկը, ինչը կբերի ավելի քան չորս տասնյակ աշխատատեղերի կրճատման: Բացի դրանից 20%-ով կրճատվել են աշխատավարձերը, իսկ աշխատանքային շաբաթվա տեւողությունը 5 օրվանից կրճատվել է 4-ի: Ըստ տնօրենի, ընկերությունը ճգնաժամից դուրս գալու համար մշակել է մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, մամուլում հրապարակվելու են 2008թ.-ին ջրի սպառման դիմաց չվճարող բաժանորդների անունները: Արդեն հրապարակվել են Էջմիածին, Գավառ, Կապան եւ Հրազդան քաղաքների 100-ական այդպիսի բաժանորդների անուններ: Նշվեց նաեւ, որ կանոնավոր վճարումներ կատարած բաժանորդների համար կկազմակերպվի վիճակախաղ: Արդեն 8 բաժանորդներ ստացել են 300-հազարական դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play