ԱՄՀ-ը հնարավորինս կօժանդակի Հայաստանի առջեւ ծառացած<br /> խնդիրների հաղթահարմանը<br />


ԱՄՀ-ը հնարավորինս կօժանդակի Հայաստանի առջեւ ծառացած
խնդիրների հաղթահարմանը

  • 13-04-2009 20:12:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով ապրիլի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ԱՄՀ-ի հետ համագործակցության եւ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական ու խորհրդատվական աջակցության համար: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելուն վերաբերող հարցեր: Ս.Սարգսյանն ընդգծել է, որ առկա կարողություններն ու ֆինանսական հնարավորություններն արդյունավետորեն օգտագործելով Հայաստանի իշխանություններն անելու են հնարավորը տնտեսության առավել տուժած ոլորտներին եւ հասարակության կարիքավոր խմբերին հասցեական աջակցություն ցուցաբերելու համար: Մ.Ահմեդը տեղեկացրել է Լոնդոնում վերջերս տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի ու ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Նա հավաստել է, որ ԱՄՀ-ը, հաշվի առնելով իրական կարիքները, այսօր ջանում է ավելի ճկուն քաղաքականություն վարել պետություններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում: Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցության կարեւորությունը, Մ.Ահմեդը պատրաստակամություն է հայտնել ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play