Ըստ ԱՄՀ-ի պաշտոնյայի, 2010թ.-ի սկզբից կսկսվի համաշխարհային<br /> տնտեսության կայունացումը<br />


Ըստ ԱՄՀ-ի պաշտոնյայի, 2010թ.-ի սկզբից կսկսվի համաշխարհային
տնտեսության կայունացումը

  • 10-04-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ը մռայլ տարի է լինելու աշխարհի համար, սակայն 2010թ.-ի սկզբից կսկսվի համաշխարհային տնտեսության կայունացումը: Այս մասին ապրիլի 10-ին Երեւանում կազմակերպված «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկմանը հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդը: «Կայունացումը կախված է այն քաղաքականությունից, որն առաջիկա ամիսներին կիրականացնեն տարբեր երկրները: Այդ քաղաքականությունը ներառում է լիկվիդայնության ապահովում, բանկային համակարգերի մաքրում, հովանավորչության քաղաքականության բացառում»,- նշեց նա: Ըստ Մ.Ահմեդի, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամն առավել ծանրն է մեծ դեպրեսիայից եւ Երկրորդ աշխարհամարտից հետո, ինչն արտացոլվում է ԱՄՀ-ի կանխատեսումներում. հիմնադրման ժամանակներից նման վատ կանխատեսումներ ԱՄՀ-ն չի արել: Մասնավորապես, ԱՄՀ-ի կանխատեսումներով, համաշխարհային տնտեսությունը 2009թ.-ին կկրճատվի 0,5-1%-ով, իսկ անկումը զարգացած երկրներում կկազմի 3-3,5%: 2010թ.-ին կարձանագրվի աննշան աճ 1,5-2,5%ով, զարգացած երկրներում` 0-0,5%, իսկ զարգացող երկրներում` 3,5-4,5%: ԱՄՀ-ի պաշտոնյան հայտարարեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր երկրներում կտրուկ նվազել են արտահանման աճի տեմպը եւ օտարերկրյա ուղղակի ներդրումները: Ըստ Մ.Ահմեդի, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների, Հայաստանի տնտեսությունը գտնվում է համեմատաբար բարվոք վիճակում: Մասնավորապես, Հայաստանի առավելություններից մեկն այն է, որ երկրի բանկային համակարգում արտարժութային վարկերի առումով նույն ռիսկերը չկան, ինչ այլ պետություններում: Նշվեց նաեւ, որ գնաճի մակարդակը Հայաստանում այլ պետությունների համեմատ բավական մեղմ է, ինչը ավելի լավ ելակետային վիճակ է ստեղծում մարտահրավերներին դիմակայելու առումով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play