ՀԴՄ-ի 50 եւ ավելի կտրոն ներկայացնելու դեպքում այսուհետ<br /> քաղաքացիները կստանան փոխհատուցում<br />


ՀԴՄ-ի 50 եւ ավելի կտրոն ներկայացնելու դեպքում այսուհետ
քաղաքացիները կստանան փոխհատուցում

  • 09-04-2009 18:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության ապրիլի 9-ի որոշմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտե հսկիչ դրամարկղային մեքենաների 50 եւ ավելի կտրոն ներկայացնելու դեպքում քաղաքացիները կստանան փոխհատուցում: Ինչպես նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնեց կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, կոմիտեն հատուկ սանդղակ է սահմանել, որով եւ կտրամադրվեն գումարները: Ըստ Ա.Ալավերդյանի, ներկայացվող կտրոնները պետք է լինեն 1 եռամսյակի կտրվածքով. այսպիսով ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ներկայացված 50 եւ ավելի կտրոնների դիմաց, որոնցով ֆիքսված առեւտրի ծավալը գերազանցում է 100 հազար դրամը, քաղաքացիները կստանան 2500 դրամ, իսկ 100 կտրոն ունեցող եւ 400 հազար դրամի ֆիքսված առեւտուր կատարածները` 12 հազար դրամ: Կտրոնների քանակի եւ ֆիքսված առեւտրի ծավալների մեծացմանը զուգընթաց մեծանում են նաեւ սահմանված շահումները: Օրինակ, 1000 կտրոն ունենալու դեպքում, որոնցով ֆիքսված առեւտրի ծավալը 6 մլն դրամ է, քաղաքացին կստանա 200 հազար դրամ: Որոշման նպատակն է մեծացնել կտրոններ պահանջելու շահագրգռությունը, ինչպես նաեւ քաղաքացիները հետամուտ լինեն, որպեսզի տրամադրվող կտրոնների վրա իրենց կատարած առեւտրի գումարն ամբողջությամբ ներկայացվի: Արդյունքում, ըստ Ա.Ալավերդյանի, կմեծանա հարկային մարմիններին տնտեսվարող սույեկտների ներկայացրած շրջանառությունը, այդպիսով նաեւ` հարկերը: Ա.Ալավերդյանը նշեց նաեւ, որ այս նորամուծությանը զուգահեռ կշարունակվեն ՀԴՄ-ների կտրոններով խաղարկությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play