Կառավարությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում<br /> ուղեւորափոխադրողների նկատմամբ,- գտնում է դաշնակցական պատգամավորը<br />


Կառավարությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում
ուղեւորափոխադրողների նկատմամբ,- գտնում է դաշնակցական պատգամավորը

  • 08-04-2009 20:28:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անհատ տաքսիների վարորդների առջեւ դնելով 10 տարուց ավելի հին մեքենաներ չշահագործելու պահանջը, կառավարությունը սակայն չի բարձրացնում երթուղային տաքսիների խնդիրը: Մինչդեռ երթուղային տաքսիների մեծ մասը 15 եւ ավելի տարվա արտադրության են: Ապրիլի 8-ին Հայաստանի Ազգային Ժողովում այս հարցը բարձրացրեց «ՀՅԴ» խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, եթե խոսքը գնում է ուղեւորների փոխադրման անվտանգության եւ բնապահպանության մասին, ապա երթուղային տաքսիները շատ ավելի մեծ թվով ուղեւորներ են տեղափոխում, եւ նրանց կողմից օդի աղտոտման վտանգը շատ ավելի մեծ է: «Արդյո՞ք կառավարության նման կողմնապահության պատճառն այն չէ, որ անհատ տաքսիստները անպաշտպան են, իսկ երթուղայինների վարորդների ետեւում կանգնած են գծերի տերերը»,- նշեց Վ.Հովհաննիսյանը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը պարզաբանեց, որ երթուղային տաքսիների շահագործման ժամկետը պայմանավորված է երթուղիների սպասարկման արտոնագրերով, որոնց մի մասի գործողության ժամկետները շուտով կավարտվեն: Իսկ նոր արտոնագրեր տրամադրելու դեպքում հին մեքենաները կհանվեն շահագործումից, վստահեցրեց նախարարը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play