Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը գնում է օլիմպիական<br /> չեմպիոն հոր հետքերով<br />


Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը գնում է օլիմպիական
չեմպիոն հոր հետքերով

  • 08-04-2009 13:20:00   | Ռումինիա  |  Սպորտ
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուխարեստում մեկնարկել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ապրիլի 7-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականից առաջինը մրցահարթակ ելան 69 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանը (Բաղրամյան) եւ Գեւորգ Կակոյանը (Վեդի): Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդի եւ սան Ա.Միրզոյանը պոկեց 151 կգ, հրեց 185 կգ եւ երկամարտի 336 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումն ու պարգեւատրվեց ոսկե մեդալով: Գ.Կակոյանը պոկեց 140 կգ: Հրումում նա չկարողացավ իր կամքին ենթարկել 160 կգ կշռող ծանրաձողը, 0 միավոր ստացավ եւ հեռացավ ասպարեզից:
Նոյյան տապան  -   Սպորտ