Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի գազահամակարգին միացված էին<br /> 578 553 բաժանորդներ<br />


Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի գազահամակարգին միացված էին
578 553 բաժանորդներ

  • 03-04-2009 15:28:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի գազասպառող բաժանորդների թիվը մարտ ամսվա ընթացքում ավելացել է 1 178-ով: Արդյունքում, ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի գազահամակարգին միացված էին 578 553 բաժանորդներ: Ըստ ընկերության պաշտոնական կայքէջի ապրիլի 3-ի հաղորդագրության, գազասպառման համակարգի անվտանգության բարձրացման նպատակով ապրիլի 1-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ»-ի կողմից բաժանորդների բնակարաններում տեղադրվել են 58 495 անվտանգության սարքեր, այդ թվում 22 362-ը` մարտ ամսվա ընթացքում: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է նման սարքեր տեղադրել ընդհանուր առմամբ 250 հազար բաժանորդների բնակարաններում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play