Ապրիլի 1-ից Կապանի լեռնահարստացման կոմբինատը կվերսկսի<br /> աշխատանքը <br />


Ապրիլի 1-ից Կապանի լեռնահարստացման կոմբինատը կվերսկսի
աշխատանքը

  • 31-03-2009 19:14:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԿԱՊԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի, գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետան մարտի 30-ի ասուլիսում հայտարարել է, որ ապրիլի 1-ից ձեռնարկությունը կսկսի աշխատել: Ձեռնարկությունում կաշխատեն 950-1000 մարդ` նախկին 1200-ի փոխարեն: Կոմբինատը կարտադրի պղնձի ու ցինկի խտանյութ, ընդ որում ցինկինը առայժմ կպահեստավորվի, իսկ պղնձինը կվաճառվի: «Մասսայական կրճատումներ չեն սպասվում, աշխատավարձի տարբերություն նախկինի համեմատ չի լինի, իսկ աշխատակիցների հետ կկնքվեն նոր աշխատանքային պայմանագրեր»,- ասել է Ռ.Ֆալետան: Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում ձեռնարկությունում զգալի աշխատանքներ են կատարվել: Հանքում ու ֆաբրիկայում նորացվել են օդափոխիչ համակարգերը, տեղադրվել են լուսավորության սարքեր, մշակվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք կկիրառվեն հետագայում: Ռ.Ֆալլետայի խոսքով, կշարունակվի նաեւ Կապանի տարածաշրջանում սոցիալական ուղղվածությամբ ծրագրերի իրականացումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play