Հայաստանը կարեւորում է կարողությունների ձեւավորմանն ու<br /> ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունները<br />


Հայաստանը կարեւորում է կարողությունների ձեւավորմանն ու
ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունները

  • 27-03-2009 20:42:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուզենբերգերին եւ Եվրոմիության խորհրդատվական խմբի անդամներին: Եվրոհանձնաժողովի խումբը Հայաստան է ժամանել` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ պետական մարմիններին բարեփոխումների գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար խորհրդատվական օժանդակություն տրամադրելու նպատակով: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, խորհրդատվական խմբի անդամները էկոնոմիկայի նախարարին են ներկայացրել համագործակցության հնարավոր ոլորտները, այն է` կոռուպցիայի կանխարգելում եւ հակակոռուպցիոն պայքար, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային կառավարում եւ էլեկտրոնային հասարակության ձեւավորում, պետական կառավարում եւ ֆինանսներ: Ն.Երիցյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը չափազանց կարեւորում է կարողությունների ձեւավորմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված ցանկացած նախաձեռնություն: նախարարը նշել է, որ Եվրոմիության խորհրդատվական խմբի օժանդակությունը պահանջված է եւ ժամանակին ու կնպաստի ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը: Ռաուլ դը Լուզենբերգերի խնդրանքով Ն.Երիցյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի առաջնային ուղղությունները եւ տնտեսական բարեփոխումների գործընթացը` ուղղված գործարար միջավայրի, հարկային եւ մաքսային դաշտերի բարելավմանը, գիտելիքահենք տնտեսության խթանմանն ու զարգացմանը, պետություն-մասնավոր հատվածների համագործակցության ակտիվացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play