«Ղ-Տելեկոմ»-ը չի հետաձգի իր ծրագրերի իրականացման ժամկետները<br />


«Ղ-Տելեկոմ»-ը չի հետաձգի իր ծրագրերի իրականացման ժամկետները

  • 25-03-2009 22:25:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Ղ-Տելեկոմ» ընկերությունը չի հետաձգելու իր ծրագրերի իրակամացման ժամկետները: Այս մասին մարտի 25-ին հայտարարեց «Ղ-Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով, ընկերությունը շարունակելու է իր ծրագրերը` ծախսերը նվազեցնելու եւ եկամուտների մակարդակը պահպանելու ուղղությամբ քայլեր կատարելով: «Ղ-Տելեկոմ»-ի գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամամի ազդեցության հետեւանքով բաժանորդների եկամուտները նվազել են: Իսկ դրամի արժեզրկման ազդեցությունն այն է, որ ծառայությունների դիմաց ավելի շատ դրամային միջոցներ պետք է հավաքվեն, որպեսզի նախկինին համարժեք դոլարային միջոցներ հավաքվեն` արտերկրի ծառայություններ մատուցողներին եւ մատակարարներին վճարելու համար: Միաժամանակ, ներքին եւ արտաքին շուկաներում թանկացել են որոշ ծառայությունների գներ: Եւ այս պայմաններում «Ղ-Տելեկոմ»-ը փորձում է պահպանել եկամուտների մակարդակը` ոչ թե ծառայությունների գները բարձրացնելով, այլ` նվազեցնելով եւ հետաձգելով ծախսերը: Նշվեց, որ 2008թ.-ի 4-րդ եռամսյակում 2007թ.-ի նույն եռամսյակի համեմատ «Ղ-Տելեկոմ»-ի եկամուտները նվազել են մոտ շուրջ 13-13,5%-ով: Անդրադառնալով նոր ծառայությունների մատուցման հարցին` ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ ներկայումս Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում փորձարկվում են «Ղ-Տելեկոմ»-ի նոր` 3G, ծառայությունները, որոնց մատուցումը նախատեսվում է սկսել մի քանի շաբաթ հետո: Նա հավաստեց, որ ընկերությունն 2009թ.-ի համար եւս ունի նոր ծառայությունների մատուցումն սկսելու «հարուստ ծրագիր»: Ռ.Յիրիկյանի տվյալներով, «Ղ-Տելեկոմ»-ը ներկայումս ունի մոտ 2 մլն 65 հազար բաժանորդ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play