Անցկացվել է 52 շաբաթ մարման ժամկետով Հայաստանի պետական<br /> պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ<br />


Անցկացվել է 52 շաբաթ մարման ժամկետով Հայաստանի պետական
պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

  • 17-03-2009 14:58:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 17-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52163100 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ էր, իսկ պահանջարկը` 450 մլն դրամ, որից մրցակցային` 450 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 450 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 406 մլն 616 հազար 63 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10,5523% է, իսկ տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10,9831%: Աճուրդին մասնակցել են 2 դիլեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play