Ռեցեսիան ԱՄՆ-ում կարող է ավարտվել արդեն 2009 թվականի վերջին<br />


Ռեցեսիան ԱՄՆ-ում կարող է ավարտվել արդեն 2009 թվականի վերջին

  • 17-03-2009 13:31:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի դաշնապետական ռեզերվային համակարգի (ԴՌՀ) ղեկավար Բեն Բեռնանկեն կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգներում ռեցեսիան կարող է ավարտվել արդեն 2009 թվականին, եթե կառավարությունը հաջողությամբ սատարի բանկային համակարգին: «Մենք ունենք ծրագիր: Աշխատում ենք դրա վրա, եւ կարծում եմ, որ իրավիճակը կկայունանա, եւ ռեցեսիան, հնարավոր է, ավարտվի տարվա վերջին»,- ասել է Բեռնանկեն CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն, ԴՌՀ-ի ղեկավարի կարծիքով, ռեցեսիայի ավարտը ընթացիկ տարում եւ տնտեսական վերելքի սկիզբը հաջորդ տարի հնարավոր է մի շարք պայմանների կատարման դեպքում` բանկերին նորից հնարավորություն տալ ավելի ազատորեն վարկեր եւ փոխառություններ տրամադրել եւ ապահովել ֆինանսական շուկաների կայունությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play