Ռեցեսիան ԱՄՆ-ում կարող է աւարտուել արդէն 2009 թուականի վերջին<br />


Ռեցեսիան ԱՄՆ-ում կարող է աւարտուել արդէն 2009 թուականի վերջին

  • 17-03-2009 13:31:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի դաշնապետական ռեզերվային համակարգի (ԴՌՀ) ղեկավար Բեն Բեռնանկեն կարծիք է յայտնել, որ Միացեալ Նահանգներում ռեցեսիան կարող է աւարտուել արդէն 2009 թուականին, եթէ կառավարութիւնը հաջողութեամբ սատարի բանկային համակարգին: «Մենք ունենք ծրագիր: Աշխատում ենք դրա վրայ, եւ կարծում եմ, որ իրավիճակը կկայունանայ, եւ ռեցեսիան, հնարաւոր է, աւարտուի տարուայ վերջին»,- ասել է Բեռնանկեն CBS հեռուստաալիքին տուած հարցազրոյցում: Սակայն, ԴՌՀ-ի ղեկավարի կարծիքով, ռեցեսիայի աւարտը ընթացիկ տարում եւ տնտեսական վերելքի սկիզբը յաջորդ տարի հնարաւոր է մի շարք պայմանների կատարման դէպքում` բանկերին նորից հնարաւորութիւն տալ աւելի ազատօրէն վարկեր եւ փոխառություններ տրամադրել եւ ապահովել ֆինանսական շուկաների կայունութիւնը:
  -   Միջազգային