Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարը 2009թ.-ի փետվարին<br /> ստացել է 18 դիմում-բողոք<br />


Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարը 2009թ.-ի փետվարին
ստացել է 18 դիմում-բողոք

  • 12-03-2009 18:55:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2008թ.-ի փետրվարին ստացել է ընդհանուր թվով տանսութ բողոք: Ըստ Հաշտարարի գրասենյակի հաղորդագրության, ստացված բողոքներից տասը` համաձայն օրենքի, Հաշտարարի կողմից քննության ենթակա չեն եղել: Չորսի քննությունը եղել են Հաշտարարի լիազորությունների շրջանակում, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Մնացած չորս բողոքները ներկայացվել են գրավոր տեսքով, համապատասխանել են օրենքով սահմանված պահանջներին եւ ընդունվել քննության Հաշտարարի կողմից: Քննության ընդունված չորս բողոքներից երկուսը կապված են եղել պլաստիկ քարտով կատարված գործարքների արդյունքում հաճախորդների հաշվից գանձումների չափի վիճարկման հետ, մեկ բողոքը` բանկի կողմից նախապես հայտարարված ավանդատեսակի պայմանները խախտելու, եւս մեկը` ապահովագրական ընկերության կողմից վնասը հատուցելուց հրաժարվելու հետ: Նշված պահանջները ներկայումս քննվում են Հաշտարարի կողմից` օրենքով սահմանաված կարգով եւ ժամկետներում: Իսկ Հաշտարարի կողմից քննության ենթակա մյուս բողոք-պահանջների հետագա ընթացքը ներկայումս վերահսկվում է Հաշտարարի գրասենյակի կողմից: Ֆինանսական համակարգի հաշտարարը` համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ.-ի հունվարի 24-ից: Հաշտարարին կարելի է դիմել` զանգահարելով 58-23-22 հեռախոսահամարով, կամ այցելելով Վազգեն Սարգսյան 26/1, «էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play