«Արդշինինվեստբանկ»-ն իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնների<br /> առաջին վճարումը<br />


«Արդշինինվեստբանկ»-ն իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնների
առաջին վճարումը

  • 09-03-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդշինինվեստբանկն իրականացրեց առաջին թողարկման պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը` յուրաքանչյուր պարտատոմսի դիմաց 250 դրամ: «Արդշինինվեստբանկ»-ի պարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է 2008թ.-ի դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ - երկրորդ վճարումը տեղի կունենա հունիսի 5-ին, երրորդ վճարումը` սեպտեմբերի 5-ին, իսկ չորրորդ վճարումը եւ պարտատոմսերի մարումը` դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 10 տոկոս է: Հաշվի առնելով առաջին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ընթացքը, «Արդշինինվեստբանկ»-ի կողմից նախատեսվել է այս տարվա ընթացքում իրականացնել նաեւ պարտատոմսերի երկրորդ թողարկումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play