ՀՀ ԿԲ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի<br /> միջեւ կնքվել է Հայաստանի ՓՄՁ-ների խրախուսման 50 մլն դոլարի<br /> վարկային պայմանագիր<br />


ՀՀ ԿԲ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի
միջեւ կնքվել է Հայաստանի ՓՄՁ-ների խրախուսման 50 մլն դոլարի
վարկային պայմանագիր

  • 27-02-2009 23:55:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ կնքվել է պայմանագիր 50 մլն ԱՄՆ դոլար գումարի վարկային ռեսուրսների ներգրավման վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության, վարկավորվող ծրագրի նպատակն է Հայաստանում մասնավոր փոքր ու միջին ձեռներեցության խրախուսումը եւ զարգացումը` միջին ժամկետայնության վարկային միջոցների հասանելիության մակարդակը բարձրացնելու միջոցով: Ծրագրի իրականացումը նպաստավոր պայմաններ է ստեղծելու նաեւ ծրագրում ներգրավված հայկական բանկերի համար: Վարկային միջոցները ՎԶՄԲ-ից ՀՀ ԿԲ-ին են տրամադրվում 26,5 տարի մարման եւ 5 տարի արտոնյալ ժամկետով` ՀՀ Ֆինանսների նախարարության երաշխավորությամբ: Վարկային միջոցները տեղաբաշխվելու են ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միջոցով, որոնց հետ ՀՀ ԿԲ-ն կնքելու է վարկային պայմանագրեր: Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է մրցութային կարգով` Համաշխարհային բանկի կողմից սահմանված չափանիշների հիման վրա: Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում գործող ՓՄՁ-ների գերակշիռ մասի եկամուտներն ու ծախսերն արտահայտվում են ՀՀ դրամով, սպասվում է, որ վարկերի մեծ մասը կտրամադրվի ազգային արժույթով, սակայն ծրագիրը հնարավորություն է ընձեռում վարկավորումն իրականացնել նաեւ ԱՄՆ դոլարով, եթե վարկառուները կներկայացնեն այդպիսի պահանջ եւ կհիմնավորեն իրենց արտարժութային եկամուտների աղբյուրները: Ծրագրի շրջանակներում վարկային միջոցների կարող են հավակնել ՀՀ տարածքում գրանցված մասնավոր ձեռնարկությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 500 միլիոն դրամը (մոտ 1 մլն 635 հազար ԱՄՆ դոլար ): Ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԿԲ կողմից 2001թ.-ին հիմնադրված «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակ» հիմնարկի միջոցով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play