Հայաստանի 5 ձյուդոյիտստներ հանդես կգան աշխարհի գավաթի<br /> խաղարկությունում<br />


Հայաստանի 5 ձյուդոյիտստներ հանդես կգան աշխարհի գավաթի
խաղարկությունում

  • 27-02-2009 15:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 28-ին Վարշավայում կմեկնարկի ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանից տատամի կելնեն Արմեն Նազարյանը (66 կգ, Հրազդան), Գյումրի քաղաքի ներկայացուցիչներ Հովհաննես Դավթյանը, Արթուր Սրապյանը (2-ն էլ` 60 կգ), Համբարձում Տոնոյանը (66 կգ) եւ Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ): Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը 2-ական ձյուդոյիստ է ընդգրկել 60 եւ 66 կգ քաշային կարգերում, որպեսզի լիարժեք պատկերացում ունենա նրանց ունակությունների մասին:
Նոյյան տապան  -   Սպորտ