Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային<br /> փառատոնը<br />


Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային
փառատոնը

  • 26-02-2009 16:02:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 25-ին Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային խոշոր փառատոնը: A1 մրցաշարում առաջին-երկրորդ տեղերը 6,5-ական միավորով բաժանեցին Էթիեն Բաքրոն (Ֆրանսիա) եւ Ալեքսանդր Մոյիսենկոն (Ռուսաստան): Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը 6 միավորով եւս 7 մասնակցների հետ կիսեց 3-9-րդ տեղերը: A2 մրցաշարում 7-ական միավորով Ալեքսանդր Դանինը (Ռուսաստան) եւ Մելիքսեթ Խաչիյանը (Հայաստան) բաժանեցին 1-2-րդ, իսկ Դավիթ Պետրոսյանը` 6,5 միավորով` 3-5-րդ տեղերը: C մրցաշարում 7 միավորով հաղթող ճանաչվեց Աղասի Ինանցը: Նույնքան միավոր վաստակեց նաեւ Առնոլդ Մինասյանը, որը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 4-րդը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play