Հայաստանի կառավարությունը կարող է հրաժարվել ռիսկայնության<br /> բարձր մակարդակի ծախսերից<br />


Հայաստանի կառավարությունը կարող է հրաժարվել ռիսկայնության
բարձր մակարդակի ծախսերից

  • 26-02-2009 14:12:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գերատեսչություններից եւ համայնքներից շատերը դեռեւս չեն կատարել օրենքով սահմանված այն պահանջը, որը վերաբերում է ՀՀ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություների եզրակացություններին համայնքների եւ գերատեսչությունների կողմից պատասխանների ներկայացմանը: ՀՀ կառավարության փետրվարի 26-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ իր կողմից այսօր տրվելիք հանձնարարկանի համաձայն, օրենքի նշված պահանջը պետք է կատարվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, հակառակ դեպքում` «ստիպված կլինենք այլ միջոցների դիմել»: Բացի այդ, ՀՀ վարչապետի խոսքերով, 2008թ.-ին Վերահսկիչ պալատի իրականացրած աշխատանքները ցույց են տվել, որ կան բյուջեի ծախսերի արդյունավետության ապահովման լուրջ խնդիրներ: Նշվեց, որ Վերահսկիչ պալատի նախագահին առաջարկվել է իրականացնել բյուջետային ծախսերի արդյունավետության ռիսկերի վերլուծության վրա հիմնված վերահսկողություն: Ըստ Տ.Սարգսյանի, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է կառավարությանը ներկայացնի այն ոլորտների ցանկը, որտեղ ստուգումների արդյունքներով արձանագրվել է ծախսերի ռիսկայնության չափազանց բարձր մակարդակ: Նա հավելեց, որ այդ ռիսկայնության մակարդակի անփոփոխ մնալու դեպքում կառավարությունը կհրաժարվի նշված ծախսերից, «մանավանդ, եթե գերատեսչությունները Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա դասեր չեն քաղել»: Վարչապետն ընդգծեց, որ այդ ծախսերից հրաժարվելը, հնարավոր է, հանգեցնի ՀՀ 2009թ.-ի պետբյուջեի լուրջ խնայողությունների:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play