«Տիշիր» բարեգործական հիմնադրամը դրամական պարգեւներ հանձնեց<br /> մրցաշրջան 2008-ի ոսկե մեդալակիրներին<br />


«Տիշիր» բարեգործական հիմնադրամը դրամական պարգեւներ հանձնեց
մրցաշրջան 2008-ի ոսկե մեդալակիրներին

  • 13-02-2009 16:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սպորտի եւ երիտասրդության հարցերի նախարարությունում փետրվարի 13-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վահե Կարապետյանը հանդիպում ունեցավ մրցաշրջան 2008-ում բարձր արդյունքների հասած մի խումբ մարզիկների: Բարձր գնահատելով անցած մրցաշրջանում մարզիկների նվաճումները, Վ.Կարապետյանը նշեց, որը հաղթանակներ է ակնկալում նաեւ ընթացիկ մրցաշրջանում: Նա 10 հազարական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւներ հանձնեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիրներին, Եվրոպայի առաջնությունում առաջին տեղը գրաված 10 մարզիկներին (ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, թաեքվոնդո) եւ շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանին: Միջոցառմանը մասնակցում էր սպորտի եւ երիտաասրդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ