Հայաստանում կանցկացվեն Հովհաննես Թումանյանի ծննդյան 140<br /> ամյակին նվիրված հոբելյանական միջացառումներ<br />


Հայաստանում կանցկացվեն Հովհաննես Թումանյանի ծննդյան 140
ամյակին նվիրված հոբելյանական միջացառումներ

  • 12-02-2009 17:52:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 ամյակի կապակցությամբ Հայաստանում այս տարի կանցկացվեն մի շարք հոբելյանական միջացառումներ: Ինչպես փետրվարի 12-ի ասուլիսում հայտնեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, միջոցառումների շարքը կմեկնարկի փետրվարի 18-ին: Այդ օրը տուն-թանգարանի նախաձեռնությամբ թումանյանական միջոցառում կանցկացվի Երեւանի արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների համար: Մեծանուն գրողի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, Խնկո Ապոր անվան գրադարանում կցուցադրվի Հ.Թումանյանի պատանեկության տարիների մասին պատմող ներկայացում` գրադարանի «Արփի» մանկապատանեկան խմբի մասնակցությամբ: Նույն օրը երեկոյան գրողի տուն-թանգարանում կկազմակերպվի պարահանդես: Ն.Թուխիկյանը հայտնեց, որ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ փետրվարի 19-20-ին կանցկացվի «Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում» թեմայով գիտաժողով: Իսկ մարտի 19-20-ին կանցկացվի մեկ այլ գիտաժողով` «Արդի հեքիաթագիտության խնդիրները» թեմայով: Բացի այդ, մարտին տուն-թանգարանում նախատեսվում է հիմնել Երիտասարդ թումանյանագետների ակումբ: Ն.Թուխիկյանը նշեց նաեւ, որ տուն-թանգարանի նախաձեռնությամբ բրոյլյան համակարգով հրատարակվել է Թումանյանի երկերի երկհատորյակը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play