Հայաստանում կանցկացուեն Յովհաննէս Թումանյանի ծննդեան 140<br /> ամեակին նուիրուած յոբելեանական միջացառումներ<br />


Հայաստանում կանցկացուեն Յովհաննէս Թումանյանի ծննդեան 140
ամեակին նուիրուած յոբելեանական միջացառումներ

  • 12-02-2009 17:52:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յովհաննէս Թումանյանի ծննդեան 140 ամեակի կապակցութեամբ Հայաստանում այս տարի կանցկացուեն մի շարք յոբելեանական միջացառումներ: Ինչպէս փետրուարի 12-ի ասուլիսում յայտնեց Յովհաննէս Թումանյանի տուն-թանգարանի տնօրէն Նարինէ Թուխիկյանը, միջոցառումների շարքը կմեկնարկի փետրուարի 18-ին: Այդ օրը տուն-թանգարանի նախաձեռնութեամբ թումանյանական միջոցառում կանցկացուի Երեւանի արյունաբանական կենտրոնում բուժուող երեխաների համար: Մեծանուն գրողի ծննդեան օրը` փետրուարի 19-ին, Խնկո Ապոր անուան գրադարանում կցուցադրուի Հ.Թումանյանի պատանեկութեան տարիների մասին պատմող ներկայացում` գրադարանի «Արփի» մանկապատանեկան խմբի մասնակցութեամբ: Նոյն օրը երեկոյեան գրողի տուն-թանգարանում կկազմակերպուի պարահանդես: Ն.Թուխիկյանը յայտնեց, որ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ փետրուարի 19-20-ին կանցկացուի «Թումանյանի հրապարակախօսութիւնը ժամանակի զուգահեռականներում» թեմայով գիտաժողով: Իսկ մարտի 19-20-ին կանցկացուի մէկ այլ գիտաժողով` «Արդի հեքիաթագիտության խնդիրները» թեմայով: Բացի այդ, մարտին տուն-թանգարանում նախատեսւում է հիմնել Երիտասարդ թումանյանագետների ակումբ: Ն.Թուխիկյանը նշեց նաեւ, որ տուն-թանգարանի նախաձեռնութեամբ բրոյլյան համակարգով հրատարակուել է Թումանյանի երկերի երկհատորյակը:
  -   Մշակոյթ