Ուստի Նադ Լաբեմի բռնցքամարտի միջազգային մրցաշարին<br /> մասնակցում են ութ հայ մարզիկներ<br />


Ուստի Նադ Լաբեմի բռնցքամարտի միջազգային մրցաշարին
մասնակցում են ութ հայ մարզիկներ

  • 12-02-2009 14:00:00   | Չեխիա  |  Սպորտ
ՈՒՍՏԻ ՆԱԴ ԼԱԲԵՄ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում մայիսի 12-ին մեկնարկել է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաեւ ութ հայ մարզիկներ` Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (91 կգ): Ըստ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի Մամուլի կենտրոնի հաղորդագրության, մրցաշարի արդյունքներից ելնելով հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կձեւավորի ազգային թիմի կազմը, որն այս տարվա օգոստոսին կմասնակցի Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ