ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ<br /> ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br />


ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ
ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

  • 29-01-2007 17:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հունվարի 28-ին Երեւանում ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը: 56 մասնակիցների պայքարում չեմպիոնի պատվին արժանացան Աշոտ Խաչատրյանը` 55 կգ, Արսեն Ջուլֆալակյանը` 74 կգ, Տիգրան Սահակյանը` 84 կգ, Արմեն Խուրշուդյանը` 120 կգ (բոլորն էլ Երեւանից են), Խոսրով Մելիքյանը` 60 կգ, Արման Գեղամյանը` 96 կգ (երկուսն էլ` Գյումրից) եւ Արման Ադիկյանը` 66 կգ (Էջմիածնից): Առաջնության արդյունքներով կազմվեց ՀՀ ազգային հավաքականը, որը կնախապատրաստվի ապրիլի 17-ին Սոֆիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play