ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ<br /> ՀԱՒԱՔԱԿԱՆԸ<br />


ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ
ՀԱՒԱՔԱԿԱՆԸ

  • 29-01-2007 17:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 28-ին Երեւանում աւարտուեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնութիւնը: 56 մասնակիցների պայքարում չեմպիոնի պատուին արժանացան Աշոտ Խաչատրեանը` 55 կգ, Արսէն Ջուլֆալակեանը` 74 կգ, Տիգրան Սահակեանը` 84 կգ, Արմէն Խուրշուդեանը` 120 կգ (բոլորն էլ Երեւանից են), Խոսրով Մելիքեանը` 60 կգ, Արման Գեղամեանը` 96 կգ (երկուսն էլ` Գյումրից) եւ Արման Ադիկյանը` 66 կգ (Էջմիածնից): Առաջնութեան արդիւնքներով կազմուեց ՀՀ ազգային հաւաքականը, որը կնախապատրաստուի ապրիլի 17-ին Սոֆիայում մեկնարկելիք Եւրոպայի առաջնութեանը:
  -   Սպորտ