ԱՄՆ-Ի ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԻՐԱՆԻ<br /> ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ<br />


ԱՄՆ-Ի ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԻՐԱՆԻ
ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ

  • 26-01-2007 20:45:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը ամերիկյան զինվորներին թույլատրել է Իրաքում ոչնչացնել եւ գերի վերցնել Իրանի հատուկ ծառայությունների գործակալներին, ուրբաթ գրում է «Վաշինգտոն պոստ» թերթը: Այդ միջոցառումը վերաբերում է Իրաքում իրանական հետախուզության գործակալներին եւ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» աշխատակիցներին եւ չի վերաբերում իրանցի դիվանագետներին եւ խաղաղ բնակիչներին: Ինչպես հաղորդում է թերթը` վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարությանը եւ ահաբեկության դեմ պայքարի ծառայությանը, Բուշի վարչակազմի որոշումը «նոր ռազմավարության մի մասն է, որի նպատակն է թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում եւ ստիպել Թեհրանին հրաժարվելու միջուկային ծրագրից»: Ինչպես հաղորդում է թերթը, վերջին ժամանակներս ամերիկյան հրամանատարությունը Իրաքում վարում է «ձերբակալության եւ հետագա ազատ արձակման» քաղաքականություն իրանցի գործակալների նկատմամբ: Այդ քաղաքականության նպատակն է, մի կողմից, ահաբեկել իրանական կողմին, իսկ մյուս կողմից` կանխարգելել բռնության ծավալումը երկրում: Ավելի վաղ այս ամսին ամերիկացի զինծառայողները ներխուժել են Էրբիլում գտնվող (Քուրդիստան) Իրանի ներկայացուցչություն եւ ձերբակալել նրա վեց աշխատակիցներին: Ամերիկացիները, զինաթափելով պահակներին, առգրավել են կոմպյուտերները եւ փաստաթղթերը, ընդ որում որեւէ բացատրություն չներկայացնելով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play