ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ<br />


ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

  • 26-01-2007 15:05:00   | Բելգիա  |  Մշակույթ
ԲՐՅՈՒՍԵԼ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրյուսելի Եվրոպական թաղամասում գտնվող «Espace Senghor» մշակութային կենտրոնում հունվարի 24-ին սկսվել են Հայկական մշակույթի օրերը: Մեկ շաբաթվա ընթացքում եվրոպացի հանդիսատեսին կներկայացվեն հայկական մշակույթի տարբեր ոլորտները` նկարչական արվեստը, երաժշտությունը, պարը, կինոն: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, միջոցառումների շարքում առաջինը բացվել է Նորիկ Անտոնյանի անհատական ցուցահանդեսը, ապա տեղի է ունեցել ֆրանսիացի ռեժիսորներ Մ.Բիսոյի եւ Դ. Մարտենսի նկարահանած «Ոգու ճանապարհները. Եղիշ Մանուկյան» ֆիլմի ցուցադրումը, որը պատմում է ԱՄՆ-ում բնակվող հայտնի դուդուկահար Եղիշ Մանուկյանի Հայաստան կատարած ճամփորդության մասին: Առաջիկն օրերի ընթացքում բրյուսելցիները կկարողանան ունկդրել «Հայ երաժշտության գլուխգործոցներ» համույթի եւ «Արաքս» պարի համույթի կատարումները, կդիտեն Ռ.Գեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը: «Espace Senghor»-ում տեղի ունեցող մշակութային միջոցառումները Բելգիայում հայկական մշակույթին նվիրված այս տարի ծրագրված միջոցառումներից առաջինն են:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play