2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն 13,4%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն 13,4%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 19-01-2007 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Հայաստանում արտադրված ՀՆԱ-ի ծավալը շուկայական գներով կազմել է 2 տրլն 665 մլրդ 663,4 մլն դրամ (ավելի քան 6 մլրդ մլրդ 407 մլն ԱՄՆ դոլար` հաշվարկված վերոնշյալ ժամանակահատվածի 1 դոլարը 416,04 դրամ միջին փոխարժեքով), ինչը 13,4%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 104,8%: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 2006թ.-ին կազմել է 643 մլրդ 503,7 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ նվազելով 0,9%-ով, իսկ առանց ադամանդի արտադրության` 640 մլրդ 696,7 մլն դրամ` աճելով 2,3%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 555 մլրդ 922,3 մլն դրամ եւ նախորդ տարվա աճել 0,4%-ով, շինարարության ծավալը կազմել է 623 մլրդ 111,5 մլն դրամ եւ աճել 37,1%-ով: 2006թ.-ին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 198 մլն դոլար կամ 15,2%-ով ավելի, քան նախորդ տարի: Առանց ադամանդի այդ ցուցանիշները կազմել են 2 մլրդ 729,4 մլն դոլար եւ 21,7%: Արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 4 մլն դոլար եւ աճել 3,1%-ով, իսկ առանց ադամանդի` 758,4 մլն դոլար եւ աճել 6,7%-ով: Ներմուծման ծավալը կազմել է 2 մլրդ 194,3 մլն դոլար եւ աճել 21,8%-ով, իսկ առանց ադամանդի` 1 մլրդ 971 մլն դոլար եւ աճել 28,7%-ով: Մանրածախ առեւտրի շրջանառությունը 2006թ.-ին կազմել է 820 մլրդ 816,7 մլն դրամ, կամ նախորդ տարվանից 10,5%-ով ավելի, իսկ ծառայությունների ծավալը` 474 մլրդ 716,9 մլն դրամ, կամ 20,2%-ով ավելի: 2006թ.-ին, նախորդ տարվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102,9%, իսկ արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսը` 96,8%: Անցած տարի Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 64,001 հազար դրամ կամ 23,5%-ով ավելի, քան նախորդ տարի: Բյուջետային հիմնարկների աշխատողների պարագայում այդ ցուցանիշները կազմել են 45,130 հազար դրամ եւ 125,8%, իսկ ոչ բյուջետային հիմնարկների աշխատողների պարագայում` 77 հազար 883 դրամ եւ 21,2%: Բնակչության դրամական եկամուտները կազմել են 1 տրլն 721 մլրդ 466,9 մլն դրամ կամ 19,8%-ով ավելի, դրամական ծախսերը` 1 տրլն 649 մլրդ 900 մլն դրամ կամ 19%-ով ավելի: ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը 2006թ.-ին կազմել է 416,04 դրամ` նախորդ տարվա 457,69 դրամի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն