2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎՍ 8<br /> ԴՊՐՈՑՆԵՐ<br />


2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎՍ 8
ԴՊՐՈՑՆԵՐ

  • 18-01-2007 16:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին նախատեսվում է Հայաստանի եւս ութ` 4-ական` Երեւանում եւ Տավուշի մարզում, դպրոցներում ներդնել ներառական կրթության համակարգը: Նշենք, որ վերջինիս միջոցով ապահովվում են առանձնահատուկ պայմաններ կրթության կարիք ունեցող երեխաների ուսումը հանրակրթական դպրոցներում կազմակեպելու համար: Ներկայումս գործում են ներառական կրթության 6 դպրոցներ` Երեւանում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց հաշմանդամ երեխաների հիմնահարցերով զբաղվող «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Կրթական ծրագրերի պատասխանատու Շուշան Մաթեւոսյանը, այդ 8 դպրոցներում, որոնցում ներկայումս սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 85 աշակերտներ, իրականացվում են համակարգի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, արդեն վերապատրաստում են անցել 32 ուսուցիչներ: Ի դեպ, ըստ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների, հաշմանդամների տվյալների բանկում հաշվառված են մինչեւ 18 տարեկան 8300 երեխաներ, որոնց 11,5%-ը մինչեւ ութ տարեկան են:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play