ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 17-01-2007 15:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 18-21-ին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կանցկացվի ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի 1-ին խմբի մրցաշարը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը: Հայ մարզիկների մրցակիցներն են տանտերերի` Ֆինլանդիայի (հունվարի 18-ին), Ալբանիայի (հունվարի 19-ին) եւ Թուրքիայի (հունվարի 21-ին) թիմերը: Նշենք, որ Եվրոպայի առաջնության նախնական փուլի մրցաշարին մասնակցում են 12 թիմեր, որոնք բաժանված են 3 խմբի: Ենթախմբերում 1-ին եւ 2-րդ տեղ գրավողները կշարունակեն պայքարը հաջորդ փուլում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play