ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՒՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՒՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 17-01-2007 15:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 18-21-ին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կանցկացուի ֆուտզալի Եւրոպայի առաջնութեան նախնական փուլի 1-ին խմբի մրցաշարը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հաւաքականը: Հայ մարզիկների մրցակիցներն են տանտէրերի` Ֆինլանդիայի (յունվարի 18-ին), Ալբանիայի (յունվարի 19-ին) եւ Թուրքիայի (յունվարի 21-ին) թիմերը: Նշենք, որ Եւրոպայի առաջնութեան նախնական փուլի մրցաշարին մասնակցում են 12 թիմեր, որոնք բաժանուած են 3 խմբի: Ենթախմբերում 1-ին եւ 2-րդ տեղ գրաւողները կշարունակեն պայքարը յաջորդ փուլում:
  -   Սպորտ