ՀՈՒՎԱՐԻ 17-ԻՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ ՏԱՆԸ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՌՈՍՍԻՆԻԻ «ՎԵՐՋԻՆ ՄԵՍՍԱ»-Ն<br />


ՀՈՒՎԱՐԻ 17-ԻՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ ՏԱՆԸ
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՌՈՍՍԻՆԻԻ «ՎԵՐՋԻՆ ՄԵՍՍԱ»-Ն

  • 16-01-2007 15:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունվարի 17-ին կկայանա ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի, «Հովեր» կամերային երգչախմբի եւ «Սոլո» կվարտետի համատեղ համերգը: Համերգին կհնչի Ռոսինիի «Վերջին մեսսա» ստեղծագործությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանը, այս գործը Հայաստանում քիչ է կատարվել: «Վերջին մեսսա»-ն հրաշք ստեղծագործությունն է: Ի տարբերություն մյուս մեսսաների, սրանում ավելի շատ լուսավոր եւ պայծառ հոգի կա: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արվեստասեր հասարակայնությանը բարձր մակարդակով ներկայացնենք այդ գործը»,- նշեց Ս.Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play