2006 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 31,8%-ՈՎ ԱՃԵԼ Է ՀՈՂԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ<br /> ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ<br />


2006 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 31,8%-ՈՎ ԱՃԵԼ Է ՀՈՂԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

  • 12-01-2007 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում օտարվել են 13 հազար 428 միավոր (մոտ 17,1 հազար հա) հողեր, որոնցից Երեւանում` 1571 միավոր (497,74 հա): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, օտարված հողերից գյուղատնտեսական նշանակության են եղել 6136 միավորը (15 հազար 942,31 հա), որից Երեւան քաղաքում` 12 միավորը (1,24 հա): Օտարվել են բնակելի կառուցապատման 4839 միավոր հողեր (475,02 հա), որից Երեւան քաղաքում` 829 միավորը (91,63 հա): Օտարված հողերից հասարակական կառուցապատման հողեր են եղել 2057 միավորը (336,81 հա), որից Երեւան քաղաքում` 568 միավորը (197,81 հա), իսկ արդյունաբերական նշանակության` 299 միավորը (268,79 հա), որից Երեւանում` 162 միավորը (207,06 հա): 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին օտարվել են հատուկ պահպանվող տարածքների 75 միավոր (31,4 հա) հողեր, էներգետիկայի օբյեկտների հողեր` 20 միավոր (8,41 հա), ջրային տարածքներ` 2 միավոր (11 հա): 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում օտարված հողերի 12 հազար 635 միավորի (16 հազար 673,88 հա) նկատմամբ իրականացվել են առուվաճառքի (Երեւան քաղաքում` 1493 միավոր եւ 487,46 հա), իսկ 685 միավորի (360,57 հա) նկատմամբ` նվիրատվության (Երեւան քաղաքում` 56 միավոր եւ 8,3 հա) գործարքներ, իսկ 108 միավորի (39,28 հա) նկատմամբ` փոխանակության (Երեւան քաղաքում` 22 միավոր եւ 1,98 հա) գործարքներ: 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ հողերի առքուվաճառքի գործարքների քանակական աճը կազմել է 31,8%: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 6,5%-ով, բնակավայրերի հողերի` 56,7%-ով, արդյունաբերական նշանակության հողերի` 7,2 անգամ, հատուկ պահպանվող տարածքների հողերի` 10,4 անգամ, էներգետիկայի օբյեկտների հողերի` 20 գործարքով եւ ջրային տարածքների նկատմամբ` 2 գործարքով: Հողերի առքուվաճառքի առավել մեծ ծավալներ արձանագրվել են ՀՀ Արմավիրի մարզում` 10 հազար 471,6 հա, որից 10 հազար 412,65 հա-ն` գյուղատնտեսական նշանակության: Պետական եւ մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման (տնամերձ) հողերի 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին անցկացված աճուրդ-վաճառքների արդյունքներով 1000 քառ.մ մակերեսի հաշվարկով ամենաբարձր միջին գները (բացի Երեւանից) արձանագրվել են Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում` 1 մլն 568,8 հազար դրամ (մոտ 3,73 հազար ԱՄՆ դոլար), Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում` 1 մլն 488,4 հազար դրամ, Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում` 1 մլն 414,2 հազար դրամ: Նույն մակերեսի հաշվարկով մասնավոր սեփականություն հանդիսացող տնամերձ հողերի առքուվաճառքի ամենաբարձր միջին շուկայական գներն արձանագրվել են Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում` 1 մլն 977 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում` 1 մլն 453,7 հազար դրամ, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում` 1 մլն 214,2 հազար դրամ: Պետական եւ մասնավոր սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին անցկացված աճուրդ-վաճառքների արդյունքներով 1 հա մակերեսի հաշվարկով ամենաբարձր միջին գները (բացի Երեւանից) արձանագրվել են Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում` 837 հազար դրամ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում` 774,2 հազար դրամ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում` 514,9 հազար դրամ: Նույն մակերեսի հաշվարկով մասնավոր սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերի ամենաբարձր միջին շուկայական գներն արձանագրվել են Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում` 2 մլն 872 հազար դրամ, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում` 2 մլն 186,8 հազար դրամ, Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում` 1 մլն 995,6 հազար դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն