ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ<br />


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

  • 12-01-2007 17:39:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2006թ.-ի դեկտեմբերի 30-ի որոշմամբ ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ` 4,75%: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, լոմբարդային վարկի եւ ավանդի տոկոսադրույքները սահմանվել են, համապատասխանաբար, 7,75% եւ 1,75%:
Նոյյան տապան  -   Տնտեսություն