ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ 2006 Թ.-Ի<br /> ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ<br /> 18,1%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ 2006 Թ.-Ի
ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ
18,1%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 11-01-2007 13:46:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 90 հազար 213 գործարք, կամ 2005թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ 2%-ով պակաս: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարման 36 հազար 390 գործարքների 87,3%-ը կազմել են առքուվաճառքները, 11,9%-ը` նվիրատվությունները, 0,8%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38,5%-ն արձանագրվել է Երեւան քաղաքում: Օտարված անշարժ գույքի 38,1%-ը կազմել են բազմաբնակարան շենքերի բնակարանները: 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին 2005թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 18,1%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play