ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵՐԵՎԱՆ ԿՆԵՐԿՐՎԻ ՀԱՏՈՒԿ<br /> ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ<br />


ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵՐԵՎԱՆ ԿՆԵՐԿՐՎԻ ՀԱՏՈՒԿ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ

  • 08-01-2007 14:36:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս Երեւանում աղբահանությունը իրականացնում են սանմաքրման 12 ձեռնարկություններ` 156 ավտոմեքենաներով: Ինչպես հունվարի 8-ի ասուլիսում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, քաղաքապետի հանձնարարականով այդ ձեռնարկությունները պետք է համալրեն իրենց տեխնիկական բազան: Նշվեց նաեւ, որ քաղաքապետարանը 150 մլն դրամ (մոտ 410 հազար ԱՄՆ դոլար) է հատկացրել համայնքներին, որպեսզի նրանք այս տարի ձեռք բերեն աղբահանության նոր տեխնիկա: Վ.Վարդանյանի խոսքերով, առաջիկա օրերին արտերկրից կներկրվի հատուկ նշանակության սանմաքրման տեխնիկա, որով կհամալրվեն Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքները: Փոխքաղաքապետը հայտնեց նաեւ, որ դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքների ժամանակ օգտագործվել է 545 տոննա աղ եւ 1200 խմ ավազ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play