ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ<br /> ՊԱՅՔԱՐԻ 2007-2015 ԹԹ.-Ի ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ
ՊԱՅՔԱՐԻ 2007-2015 ԹԹ.-Ի ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

  • 28-12-2006 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 28-ի նիստում հավանություն է տվել տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007-2015թթ. ազգային ծրագրին եւ դրա իրականացման ժամանակացույցին: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, ծրագիրը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքը: Ազգային ծրագրի ներդրման նպատակն է ՀՀ-ում 2007-2015թթ.-ի ընթացքում բարելավել համաճարակաբանական իրավիճակը` հիվանդացության եւ տուբերկուլյոզից մահացության, տուբերկուլյոզի կայուն ձեւերի զարգացման աճի կասեցման եւ նվազեցման միջոցով: Ծրագրում հաշվի են առնվել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող, տուբերկուլյոզը կասեցնելու նպատակով մշակված նոր միջազգային ռազմավարությունում տեղ գտած հիմնական ուղղություններն ու գործունեության տարրերը, ինչպես նաեւ տուբերկուլյոզով հիվանդներին օգնության միջազգային չափանիշները:
Նոյյան տապան  -   Հասարակություն