ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ<br /> 30-40%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
30-40%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է

  • 27-12-2006 15:47:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի հանրապետությունում կարտոֆիլի բերքատվությունը նվազել է 30-40%-ով, ինչն էլ նպաստել է գների աճին: Տարեկան Հայաստանում սպառվում է 400 հազար տոննա կարտոֆիլ, նույնքան էլ հացահատիկ: Ինչպես դեկտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության (ՀԱԳՄ) նախագահ Հրաչ Բերբերյանը, կարտոֆիլի ցածր բերքատվության պատճառը ոչ միայն եղանակային վատ պայամաններն են, այլեւ անորակ սերմի առկայությունը: Ըստ նրա, որոշ ֆերմերներ նախընտրելով էժան սերմը` ստացել են քիչ բերք, մինչդեռ հոլանդական սերմերի բերքատվությունը անհամեմատ բարձր է եղել: Հ.Բերբերյանը տեղեկացրեց, որ ՀԱԳՄ-ն հաջորդ տարի Հոլանդիայից կներկրի 500 տոննա կարտոֆիլի սերմացու, ինչը առկա պահանջարկի չնչին տոկոսն է կազմում: Նրա խոսքերով, պետության կողմից չի վերահսկվում թունաքիմիկատների շուկան, եւ հաճախ Հայաստան են ներկրվում ժամկետանց թունաքիմիկատներ: Ըստ Հ.Բերբերյանի, վերջին տարիներին հանրապետություն է ներկրվում միայն ազոտական պարարտանյութ, ինչը անթույլատրելի է, քանի որ հողին անհրաժեշտ են նաեւ այլ պարարտանյութեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play