ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ<br /> ԴՊՐՈՑ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ
ԴՊՐՈՑ

  • 26-12-2006 18:24:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարությունը կաջակցի Երեւանում Զբոսաշրջության դպրոցի հիմնադրմանը: Այս մասին դեկտեմբերի 26-ին հայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, շարունակվում են Հայաստանը որպես զբոսաջրջության երկիր ներկայացնելու քայլերը. գերմանական «Լյուֆթհանզա» ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ընկերության բոլոր ինքնաթիռներում Հայաստանի մասին գրկույքների առկայությունն ապահովելու վերաբերյալ: Բացի այդ, 2007թ.-ին CNN հեռաուստաալիքով եթեր կարձակվի Հայաստանը ներկայացնող տեսահոլովակը: Նշենք, որ 2006թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան են այցելել 272 499 միջազգային զբոսաշրջիկներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (230 հազար 390) 18,3 %-ով ավելի: Աճի նման տեմպի պահպանման դեպքում զբոսաշրջային այցելությունների թիվը 2009թ.-ին կհատի 500 հազարի սահմանագիծը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play