«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ ՆԱԽՕՐԵԻՆ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԸ ՀԱՋՈՂՎԵԼ Է<br /> ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԵԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԱՌԱՎՏՈՅԱՆ<br />


«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ ՆԱԽՕՐԵԻՆ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԸ ՀԱՋՈՂՎԵԼ Է
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԵԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԱՌԱՎՏՈՅԱՆ

  • 25-12-2006 17:47:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 24-ին «Նաիրիտ Գործրանում»-ում բռնկված հրդեհն ամբողջությամբ հաջողվել է մարել միայն դեկտեմբերի 25-ի առավոտյան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարարական ծառայությունից, հրդեհի մարմանը մասնակցել են 11 հաշվարկ, երեք ջրբեր եւ Երեւանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները: Գործարանում հրդեհի բռնկման մասին Փրկարար ծառայությունը տեղեկացել էր կիրակի` ժամը 9:38-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն