ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ<br /> ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ<br />


ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ

  • 21-12-2006 17:48:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 21-ի դրությամբ Վրաստանից Հայաստան գազի հոսքն ամբողջությամբ դեռեւս չի վերականգնվել. հանրապետություն է ներկրվում ժամում 100-110 հազար խմ գազ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «ՀայՌուսգազարդ»-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, ներկայումս օգտագորօվում են նաեւ Աբովյանի գազապահեստարանի պաշարները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ի ժամը 23:20-ին Հայաստանի գազամատակարարումը ընդհատվել է Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն