ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՆ<br /> ՈՒՆԵՑԵԼ 89,6 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ<br />


ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՆ
ՈՒՆԵՑԵԼ 89,6 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

  • 21-12-2006 15:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 1206,4 հազար մարդ, որոնցից 92,6%-ը կամ 1116,8 հազարն է զբաղված եղել տնտեսության մեջ, իսկ 7,4%-ը կամ 89,6 հազարը աշխատանք չեն ունեցել: Վերջիններս հաշվառվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ Զբաղվածության ծառայություն» գործակալությունում եւ ստացել գործազուրկի կարգավիճակ: Հոկտեմբերի վերջի դրությամբ գործազուրկների թիվը կազմել է 87,7 հազար մարդ, որոնցից 62,8 հազարը (71,6%-ը)` կանայք են: Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,3%-ով, իսկ 2005թ.-ի նույն ամսվա համեմատ` 0,9%-ով աճել: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տարեսկզբից աշխատանքի են տեղավորվել 7 հազար մարդ, այդ թվում 4,2 հազարը (60%-ը)` կանայք:
Նոյյան տապան  -   Հասարակություն