ՔԱԳՎՆ-Ն ՊԵՏՔ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ՎԱՌԵԼԻՔԻ<br /> ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՔԱԳՎՆ-Ն ՊԵՏՔ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ՎԱՌԵԼԻՔԻ
ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 19-12-2006 17:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի «Զվարթնոց» օդանավակայանում ավիավառելիքի լիցքավորման ծառայությունների հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեկտեմբերի 19-ի նիստում նման որոշում է կայացվել` հաշվի առնելով ավիավառելիքի սղության տարվա ընթացքում մի քանի անգամ արձանագրված դեպքերը: Ըստ հանձնաժողովի, «Զվարթնոց»-ի կառավարիչ «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերությունը պարտավոր է իրականացնել եւ երաշխավորել ավիացիոն ծառայությունների բնականոն եւ անընդհատ մատուցումը: Սակայն, «ԱՄՕ»-ի իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանը նշեց, որ ընկերությունը ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով վառելիքի պակասի համար որեւէ պատասխանատվություն չի կրում: Այդ իսկ պատճառով, հանձնաժողովը հանձնարարեց ՔԱԳՎ-ին դիմել ՀՀ կառավարությանը` կոնցեսիոն պայմանագրում համապատասխան փոփոխություններ մտցնելու առաջարկով: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի խոսքերով, ավիավառելիքի սղության պատմությունը «միֆ» է, եւ դա արվում է ներկրողի շահերը պաշտպանելու համար: Հակառակ դեպքում, ըստ նրա, «ԱՄՕ»-ն այլ ընկերությունից վառելիք գնելու համար միջազգային մրցույթ կհայտարարեր, ինչը մինչ օրս չի արել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play