ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՈՐՈՇԵՑ 2006 Թ.-Ի<br /> ՄՐՑԱՇՐՋԱՆԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՈՐՈՇԵՑ 2006 Թ.-Ի
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

  • 19-12-2006 13:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 19-ին հրապարակվեց 2006թ.-ի մրցաշրջանի հայ 10 լավագույն մարզիկների ցանկը, որը կազմվել է մարզական թեմաներով գրող 40 լրագրողների հարցման արդյունքներով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը, Հայաստանի թիվ 1 մարզիկ է ճանաչվել գրոստմայստեր Լեւոն Արոնյանը (շախմատ, 389 միավոր): Ցանկում հաջորդաբար տեղ են գտել Կարեն Մնացականյանը (ըմբշամարտ, 292), Ռոման Ամոյանը (ըմբշամարտ, 254), Գեւորգ Դավթյանը (ծանրամարտ, 253), Նորայր Բախտամյանը (հրաձգություն, 173), Արմեն Նազարյանը (ձյուդո, 149), Մելինե Դալուզյանը (ծանրամարտ, 113), Զավեն Անդրիասյանը (շախմատ, 103), Տիգրան Վ.Մարտիրոսյանը (ծանրամարտ, 101) եւ Հրաչյա Ջավախյանը (բռնցքամարտ, 93 միավոր): Թիմերից լավագույն եռյակում են. 1.Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը` 119 միավոր 2.Կանանց շախմատի «Միկա-Երեւան» թիմը` 57 3.Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը` 42 Հայաստանի լավագույն լեգեոներ է ճանաչվել Ռուսլան Բասիեւը (ազատ ըմբշամարտ): Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 12 մարզիկների անուններ. ծանրորդներ Արա Խաչատրյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Արմեն Ղազարյան, շախմատիստներ Լիլիթ Մկրտչյան, Գաբրիել Սարգսյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, բռնցքամարտիկ Հովհաննես Դանիելյան, մարմնամարզիկներ Հարություն Մերդինյան, Վահագն Ստեփանյան, սամբիստներ Լաերտ Ավագյան, Աշոտ Դանիելյան:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play