ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՍՆՀ-3 ԾՐԱԳԻՐԸ<br />


ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՍՆՀ-3 ԾՐԱԳԻՐԸ

  • 18-12-2006 20:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 18-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, քննարկվել է ՀՍՆՀ-ի 2-րդ ծրագրի ավարտի եւ 3-րդ ծրագրի վերաբերյալ տեղակատվությունը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի, ՀՍՆՀ-2 ծրագիրը մեկնարկել է 2000թ. նոյեմբերին: Բացի 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկից, ֆինանսավորման աղբյուր են հանդիսացել ՀՀ կառավարության, համայնքների, Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային եւ համաֆինանսավորողների կողմից տրամադրված միջոցները: Հինադրամի գործադիր գրասենյակը երկրի գյուղական եւ քաղաքային համայնքներից ստացել է ծրագրի ավելի քան 1200 առաջարկ, որոնք փորձաքննվել են ՀՍՆՀ-Ի ընթացակարգերի համաձայն: Ըստ գործադիր տնօրենի, իրականացվել է 333 ծրագիր` 22,24 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր պայմանագրային արժեքով: Դրանց գերակշռող մասը վերաբերել է հանրակրթական դպրոցներին (60%), խմելու ջրի ջրատարներին (19%), մասնագիտական դպրոցներին (6%), համայնքների կենտրոններին (5%) եւ առողջապահական հիմնարկներին (4%): Հիմնադրամի ֆինանսավորմամբ հանրապետության 620 դպրոցների բաշխվել են 35 հազար երկտեղանի սեղան-նստարաններ: Ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամն ակտիվորեն համագործակցել է նաեւ տեղական ու միջազգային մի շարք հովանավոր կազմակերպությունների («Ազնավուրը Հայաստանին», IFAD, UNHCR, «Հայաստան» եւ «Թուֆենկյան» հիմնադրամներ, ՀԸԲՄ (Շվեյցարիա), անհատ բարերարների հետ` համատեղ ֆինանսավորմամբ իրականացնելով 2,1 մլն ԱՄՆ դոլոր արժողությամբ 58 ծրագիր: Հաշվետու տարիներին մեծ է եղել նաեւ համայնքներին ցուցաբերված ֆինանսական աջակցությունը համայնքային ներդրումների ապահովման գործում, որի համար տեղական ու միջազգային նվիրատու կազմակերպությունների եւ անհատ բարերարների կողմից անհատույց հատկացվել է մոտ 1,43 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, նկատի ունենալով Հայաստանի տեղական ինքնակառավարման նորաստեղծ մարմիններում առկա ղեկավարման կայուն ավանդույթների եւ փորձի, համապատասխան գիտելիքների պակասը, ՀՍՆՀ-2-ում ներառվել է նաեւ ուսուցման բաղադրիչը, որի նպատակը ՏԻՄ-երի եւ համայնքային կազմակերպությունների հզորացումն է: Նշվել է, որ հիմնադրամի գործունեությունը բարձր է գնահատվել համայնքների կողմից, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի կառավարությունն արտահայտի իր շահագրգռվածությունը հիմնադրամի գործունեության շարունակման եւ ՀՍՆՀ-3 ծրագրի մեկնարկի հարցում: Այդ նպատակով 2006թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրվել է վարկային համաձայնագիր` 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Ըստ Ա.Կիրակոսյանի, ՀՍՆՀ-3 ծրագիրն ուղղված է աղքատների եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավմանը` համայնքային ենթակառուցվածքների վերականգնման, մատուցվող ծառայությունների որակի ու մատչելիության բարելավման, համայնքային եւ մունիցիպալ մակարդակներում լրացուցիչ կարողությունների զարգացման միջոցով: 33,3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության երեք բաղադրիչներից (համայնքային ներդրումներ, ՏԻՄ-երի կարողությունների ձեւավորում, ՀՍՆՀ-3 ծրագրի կառավարում) կազմված հիմնադրամի երրորդ ծրագիրը կմեկնարկի այս տարվա դեկտեմբերի երկրորդ կեսին եւ կավարտվի 2011թ., հունիսին: Այդ ընթացքում նախատեսվում է իրականացնել փոքր ու միջին համայնքների ենթակառուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրերՆ հիմնականում գյուղական աղքատ բնակավայրերում, հեռավոր, մեկուսացած, բարձրլեռնային եւ աղետի գոտու համայնքներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play