ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ»-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ<br /> ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ<br />


ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ»-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

  • 15-12-2006 17:44:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին ամփոփվեցին «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակեպությունների հայտարարած «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 4-րդ մրցույթի արդյունքները: Ինչպես նշեց «Հույսի կամուրջ»-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանը, մրցույթի անցկացման նպատակը հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզչությունն է: Լավագույն հեռուստանյութ անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Գոհար Մանուկյանը (ՀՀ «Հայլուր» լրատվական ծրագիր), երկրորդին` Քրիստինե Կարսլյանը (Հ2), երրորդին` Նելլի Դանիելյանը («Երկիր Մեդիա»): Տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում լավագույն հոդված ճանաչվեց Մարիաննա Գրիգորյանի «Ներառական կրթությունը» հոդվածը («ԱրմենիաՆաու» էլեկտրոնային շաբաթաթերթ): Երկրորդ եւ երրորդ մրցանակներին արժանացան, համապատասխանաբար, Գայանե Սարգսյանը («Վանաձորյան խճանկար») եւ Սուսաննա Մարգարյանը («Ազգ»): Լավագույն ռադիո հրապարակման հեղինակ ճանաչվեց` Հասմիկ Սմբատյանը («Ազատություն»): Խրախուսական մրցանակի արժանացավ Անահիտ Ծատուրյանը («Գործարար տիեզերք» թերթ), իսկ հատուկ մրցանակը շնորհվեց Արզուման Հարությունյանին («Արտ Սայթ» ստուդիա):
Նոյյան տապան  -   Հասարակություն