ՀԻՀ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ<br /> ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ<br />


ՀԻՀ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

  • 13-12-2006 17:09:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ դեսպանատան եւ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Համայնքային ինքնաջակցման հիմնադրամ (ՀԻՀ) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Փրկեք երեխաներին» կազմակերպության կողմից, վերանորոգվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի մանկապարտեզը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Ինչպես նշված է «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրությունում, մանկապարտեզը երկհարկանի շինություն է, որը կառուցվել է 1974թ.-ին: ՀԻՀ ծրագրի դրամաշնորհի միջոցով վերանորոգվել են մանկապարտեզի խոհանոցը, լվացքատունը, բուժկետը, դահլիճը, խաղասենյակները, ննջասենյակները, ջեռուցման համակարգը, տեղադրվել է կաթսայատուն: Վերանորոգումից հետո մանկապարտեզ կկարողանան հաճախել Վերիշենի եւ հարեւան Ակներ գյուղի 90 երեխաներ: Բացի այդ, կբացվի 18 աշխատատեղ: Ծրագրի ամբողջ արժեքը կազմել է 26599 ԱՄՆ դոլար, որից 18199-ը տրամադրվել է ՀԻՀ-ի, իսկ 8400-ը, աշխատանքի եւ շինանյութերի տեսքով, ներդրվել է Վերիշեն եւ Ակներ համայնքների կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play