2006 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ<br /> ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 2,8%-ՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ԾԱԽՍԵՐԸ<br />


2006 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 2,8%-ՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ԾԱԽՍԵՐԸ

  • 13-12-2006 15:34:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ բնակչության դրամական եկամուտները 2006թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել են 1 տրլն 304 մլրդ 658,1 մլն դրամ (ավելի քան 3 մլրդ 68 մլն ԱՄՆ դոլար), իսկ դրամական ծախսերը` 1 տրլն 268 մլրդ 168,6 մլն դրամ: Այդ ցուցանիշները 2005թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են, համապատասխանաբար, 19,6%-ով եւ 19,9%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, բնակչության իրական տնօրինվող դրամական եկամուտները (եկամուտները` հանած պարտադիր վճարումները, հաշվի առած սպառողական գների ինդեքսների փոփոխությունները) 2006թ.-ի հունվար-հոկտեմբերին 2005թ.-ի նույն ամիսների նկատմամբ աճել են 17%-ով: 2006թ.-ի սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը սահմանված նվազագույն աշխատավարձը գերազանցել է 4,4 անգամ` 2005թ.-ի սեպտեմբերի 4,1 անգամի համեմատ: Բնակչության դրամական եկամուտների 78%-ն օգտագործվել է ապրանքների գնման եւ ծառայությունների վճարման համար (2005թ.-ի հունվար-հոկտեմբերին` 79,5%-ը), պարտադիր վճարումների եւ կամավոր մուծումների համար` 5,4%-ը (5,6%), ավանդների հավելաճի համար` 0,9%-ը (0,3%), արտարժույթի գնման համար` 12,9%-ը (11,6%): Այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ բնակչության դրամական ծախսերը կազմել են եկամուտների 97,2%-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 97%-ի դիմաց:
Նոյյան տապան  -   Հասարակություն