ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՎԶԵԲ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՎԶԵԲ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

  • 12-12-2006 17:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսությունը կներկայացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2007թ.-ի մայիսի 20-21-ին ՌԴ Թաթարական Հանրապետության մայրաքաղաք Կազանում անցկացվելիք Տարեկան ժողովին եւ Գործարար համաժողովին: Այս մասին դեկտեմբերի 12-ի ասուլիսում հայտնեց ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնշտայնը: Նրա խոսքերով, նշված միջոցառումների ժամանակ քննարկվելու են Հայաստանի տնտեսության ֆինանսական հատվածի զարգացմանը վերաբերող հարցեր: «Համաժողովը կարող է վճռական դեր ունենալ Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման համար»,- նշեց Մ.Վայնշտայնը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն