ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԶԵԿՈՒՅՑԻ<br /> ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԶԵԿՈՒՅՑԻ
ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

  • 11-12-2006 21:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գենդերային խտրականության վերացումը եւ կանանց իրավունքների ընդլայնումը դրական ազդեցություն կունենա երեխաների գոյատեւման եւ բարեկեցության հարցում: Այս մասին ասված է «Երեխաների իրավիճակն աշխարհում» զեկույցում, որի շնորհանդեսը կայացված դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի 60-ամյակի շրջանակում: Ըստ զեկույցի, գենդերային հավասարությունը կրկնակի շահավետ է եւ կանանց, եւ երեխաների համար, եւ մեծ նշանակություն ունի համայնքների, ընտանիքների եւ ազգերի առողջության ու զարգացման համար: Չնայած Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել կանանց համար հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման հարցում, այսուամենայնիվ, դեռեւս կան ոլորտներ, որտեղ համատեղ ջանքեր են անհրաժեշտ խտրականությունը եւ անհավասարությունը վերացնելու համար: Մասնավորապես, կանանց թիվը Հայաստանի քաղաքական կառույցներում, ինչպես նաեւ կառավարության վերադաս պաշտոններում շարունակում է մնալ ցածր: Զեկույցում նշված է նաեւ, որ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում կանայք ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ, իսկ կանանց գործազրկության ցուցանիշը ավելի բարձր է, քան տղամարդկանց: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շելդոն Գեւեթը զեկույցի շնորհանդեսում նշել է, որ անհրաժեշտ է կանանց կարգավիճակը բարելավել եւ ընտանիքում, եւ աշխատավայրում, եւ քաղաքական դաշտում: Վերոնշյալ ասպարեզներից ցանկացած մեկում բարելավումը կազդի կանանց հավասարության վրա այլ ասպարեզներում եւ դրական կանդրադառնա երեխաների բարեկեցության եւ զարգացման վրա:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play